HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 7-ին կկազմակերպվի Կիև-Երևան չարտերային թռիչք

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի մասին։ Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

Ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղափոխվելու են իրենց կողմից նախապես տրամադրած հասցեներով։ Բոլոր ուղևորները պետք է ստորագրեն ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ Ծանուցագիր։

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է միայն 99 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected])։ Հունիսի 2-ի դրությամբ հաշվառված է 89 ուղևոր, սակայն հնարավոր են հրաժարվողներ։ Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Տոմսերի համար հնարավոր կլինի վճարել օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։

Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է «Բորիսպիլ» օդանավակայանում)։

Թռիչքը կատարվելու է Բորիսպիլ օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2,5 ժամ առաջ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter