HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կանչման որոշումը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկվում է հետ կանչել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվե անցկացնելու որոշումը, որը պիտի անցկացվեր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո:

Փաթեթն ընդունվեց 82 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Առաջակվում է ամրագրել օրենքում, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է այս օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով։ Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter