
Անչափահասների հարցաքննություններին ներկա կլինեն հոգեբաններ. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի համահեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:
Այս փոփոխություններով կարգավորվելու է անչափահաս տուժողների և վկաների հարցաքննության ընթացակարգը: Այն ընդունվեց միաձայն` 113 կողմ ձայնով:
Առաջարկվում է, որ անչափահասների հարցաքննությունները պարտադիր ձայնագրառվեն, նաև այդ հարցաքննություններին մասնակցեն որակավորված հոգեբանները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել