
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց երաշխավորության ինստիտուտում փոփոխություններ կատարելու նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է երաշխավորության համակարգը ինստիտուցիոնալ փոփոխության ենթարկել: Այն ընդունվեց 111 կողմ, 1 դեմ ձայներով:
Առաջարկվում է ֆիզիկական անձ երաշխավորի դեպքում պարտավորությունը ոչ թե համապարտ լինի, այլ` սուբսիդիար կամ լրացուցիչ: Սա նշանակում է, որ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան, և միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ:
Առաջարկվում է նաև երաշխավորության պայմանագրով սահմանել երաշխավորության առավելագույն գումար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել