HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոսել է երկրում սահմանափակումների արդյունավետության մասին

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը, որը կառավարությանը համոզել էր երկրում չմտցնել խիստ կարանտին, հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իր ռազմավարությունը եղել է բավականին մեղմ և հանգեցրել է մահացության մեծ թվով դեպքերի։ Այդ մասին Տեգնելը հայտարարել է Շվեդական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։

«Եթե մենք հիվանդությանը բախվեինք այն գիտելիքներով, որոնք ունենք այսօր, ես կարծում եմ, որ կընտրեինք ինչ-որ միջին Շվեդիայի ներկայիս քաղաքականության և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների միջև»,- նշել է Տեգնելը։ Ընդ որում նա նշել է, որ դեռևս հստակ չէ, թե ինչքանով է խիստ կարանտինային ռեժիմն արդյունավետ՝ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։

Տեգնելը պնդում է, որ համավարակի երկարաժամկետ բնույթը պահանջում է առավել կայուն միջոցառումներ, քան խիստ և հանկարծակի սահմանափակումները։ Այդուհանդերձ, Տեգնելը պնդում է, որ իրենք չեն փոշմանել ընտրված ռազմավարության հարցում։ «Bloomberg» գործակալությունը նշում է, որ չնայած արտասահմանից հնչող քննադատություններին, Տեգնելի ռազմավարությունը Շվեդիայում ստացել է հանրային լայն աջակցություն։

Շվեդիայում յուրաքանչյուր 100 000 քաղաքացուն բաժին է հասնում կորոնավիրուսից մահվան 43 դեպք։ Սա աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է և էականորեն գերազանցում է հարևան Դանիայի և Նորվեգիայի ցուցանիշներին, որոնք մտցրել էին առավել խիստ սահմանափակումներ։ Ընդհանուր առմամբ, Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 40 800 դեպք, մահացել՝ 4 542 մարդ։

Շվեդիայի իշխանությունները արգելել են 50-ից ավելի մարդկանց զանգվածային միջոցառումները, սակայն համաճարակի գագաթնակետի ժամանակ մարդիկ կարողանում էին այցելել ռեստորաններ, խանութներ, մարզասրահներ։ Մայիսի վերջին երկրի ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ Շվեդիան, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բախվել է ամենալուրջ տնտեսական ճգնաժամին։ Նրա գնահատականներով՝ 2020 թվականին ՀՆԱ-ն կկրճատվի 7 %-ով, ինչը համադրելի է ԵՄ անդամ մյուս պետությունների ցուցանիշներին։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter