
Թրամփին դատի են տվել սոցիալական ցանցերի կարգավորման հրամանի պատճառով
«Ժողովրդավարության և տեխնոլոգիաների կենտրոն» (CDT) հասարակական կազմակերպությունը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ սոցիալական ցանցերի կարգավորման հատուկ հրամանի պատճառով։ Այդ մասին գրում է Deutsche Welle պարբերականը։ Երեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին, կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախագահի գործողությունները ուղիղ հարձակում են ազատ խոսքի նկատմամբ, որը երաշխավորվում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ»։
? BREAKING: Today, we've taken a critical & necessary stand for the First Amendment. @CenDemTech filed a lawsuit against @POTUS' “Executive Order on Preventing Online Censorship,” which violates 1A by chilling constitutionally protected speech of online platforms & individuals.
— Center for Democracy & Technology (@CenDemTech) June 2, 2020
«Նախագահի նպատակը վրեժխնդրության և ապագա կարգավորման սպառնալիքի օգտագործումն է, որպեսզի ստիպի սոցիալական հարթակներին փոխել բովանդակության մոդերացիան, ինչի պատճառով ապատեղեկատվության և ընտրողների վրա ճնշման վտանգն անարգել կաճի ընտրությունների տարում»,- նշվում է հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ։
CDT-ի աջակիցների և հովանավորների թվում են այնպիսի խոշոր ընկերություններ և տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Apple-ը, Twitter-ը և ուրիշներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի գրառումներից մեկը Twitter սոցիալական կայքը պիտակել էր որպես «ապակողմնորոշող», որը վերաբերվում էր Կալիֆոռնիայում փոստային ծառայության միջոցով քվեաթերթիկների ուղարկմանը։ Ի պատասխան` Թրամփը սոցիալական ցանցին մեղադրել էր ազատ խոսքի ոտնահարման մեջ։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել