Black Lives Matter. համերաշխության ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց
Այսօր՝ հունիսի 4-ին, Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին, որի ընթացքում իրենց համերաշխությունը հայտնեցին ԱՄՆ-ում ապրող աֆրոամերիկացիներին և բոլոր ցուցարարներին։
Ակցիայի մասնակիցները դատապարտեցին Ջորջ Ֆլոյդի և այլ աֆրոամերիկացիների սպանությունը ԱՄՆ ոստիկանության կողմից։ Մասնակիցները դեսպանատան աշխատակիցներին փոխանցեցին նամակ, որով ԱՄՆ կառավարությունից պահանջում են ոստիկանության և ռազմական կառույցների ապաֆինանսավորումը։
ԱՄՆ-ում տեղի են ունենում լայնամասշտաբ ցույցեր, որոնք սկսվեցին մի քանի օր առաջ՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել