HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այսօր Էջմիածնի մանկապարտեզ է հաճախել ընդամենը մեկ երեխա

Հունիսի 1-ից վերաբացվել են Էջմիածին քաղաքի մանկապարտեզները, սակայն, ծնողները զգուշավորություն են ցուցաբերում երեխաներին մանկապարտեզ ուղարկելու հարցում:

Էջմիածնում գործում է 8 մանկապարտեզ, որից վերաբացվել է 5-ը: Վերաբացված մանկապարտեզներում հաշվառված է 1384 երեխա: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ նախնական հարցում են իրականացրել ծնողների շրջանում: Վերջիններս հավաստիացրել են, որ մոտ 160 երեխա կհաճախի մանկապարտեզ, մինչդեռ հունիսի 1-ին 68 երեխա է հաճախել: Հաջորդող օրերին հաճախումներնը կրկին այդ միջակայքում են եղել և 70 թիվը չի գերազանցվել: Իսկ այսօր հաճախել է ընդամենը 1 երեխա:

Մարիամ Պողոսյանը նշեց, որ վերաբացված բոլոր մանկապարտեզները համալրվել են պարետատան սահմանած անհրաժեշտ պարագաներով՝ ախտահանիչ միջոցներով, հեռահար ջերմաչափերով, դիմակներով, արտահագուստներով և ձեռնոցներով: Տեղադրվել են փակվող աղբամաններ, բակերում արված են անհրաժեշտ գծանշումները կուտակումներից խուսափելու համար: 

«Առավոտյան 8:30-ից մանկապարտեզի մուտքի մոտ երեխային ընդունում են բուժքույրերը և համապատասխան աշխատակիցները: Երեխային հենց մուտքի մոտ ջերմաչափում են անում, ախտահանում են նոր ուղեկցում խումբ: Հիմնականում խաղերն ու դասապրոցեսը կազմակերպվում են բացօթյա տարածքներում: Մահճակալները տեղաշարժելն անհնար է, բայց քանի որ խմբերը բեռնաթափված են գործում՝ քնի պրոցեսը կազմակերպվում է մեկումեջի սկզբունքով, այսինքն իրարից հեռու»,- ասում է Մարիամ Պողոսյանը, հավելելով, որ մանկապարտեզ հաճախող երեխաների և աշխատակիցների ջերմությունը չափվում է օրը 3 անգամ:

Վերաբացված մանկապարտեզներում սեղանները ևս դասավորվել են այնպես, որ պահպանվի սոցիալական հեռավորությունը: Հավաքվել են փափուկ խաղալիքները, մնացել են կոնստրուկտորները, որոնք օրը 3 անգամ ախտահանվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter