HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում 251 քաղաքացի վարակված է

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են:

«Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է«Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների»,- նշել է մարզպետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter