HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում դիմակներ կրել հանրային այն վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների վերաբերյալ իր խորհուրդները և կոչ է անում կրել բժշկական դիմակներ, երբ նկատվում է կորոնավիրուսային վարակի «ակտիվ զանգվածային տարածում» և հնարավորություն չկա պահպանելու սոցիալական հեռավորություն։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակները կրել հանրային վայրերում, սակայն որոշ բացառություններով։

Ինչպես նշում է ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյուսը, դիմակներ պետք է կրել հանրային տրանսպորտում, խանութներում կամ այնպիսի տարածքներում, որտեղ հաճախ են մարդիկ այցելում։ «Նոր պայմաններից ելնելով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հանրությանը կրել դիմակներ, երբ առկա է վիրուսի զանգվածային տարածման ակտիվ վտանգ և դժվար է պահպանել ֆիզիկական հեռավորություն»,- նշել է Գեբրեյուսը։

«Associated Press» գործակալությունը մեջբերում է նաև ԱՀԿ փորձագետ, վարակաբան Էյփրիլ Բոլերի խոսքերը, որը նշել է, որ սովորական մարդկանց կազմակերպությունը կարող է խորհուրդ տալ կրել կտորե դիմակներ, որոնք բաղկացած են առնվազն երեք շերտերից, այդ թվում նաև ինքնաշեն։ Նա բացատրել է, որ ԱՀԿ-ն ընդլայնում է իր խորհուրդները կապված դիմակների կրման հետ՝ ստանալով ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսով հիվանդները կարող են դառնալ վարակի տարածման ակտիվ օջախ, մինչև ախտանիշների ի հայտ գալը։ 

ԱՀԿ-ն նաև խորհուրդ է տալիս բոլոր բուժաշխատողներին կրել բժշկական դիմակներ, եթե անգամ չեն աշխատում այնպիսի բժշկական հաստատություններում, որտեղ չկան կորոնավիրուսով հիվանդներ։

Ավելի վաղ, կազմակերպությունը խուսափում էր անհատական պաշտպանության միջոցների, այդ թվում նաև դիմակների համընդհանուր կրման խորհրդից։ Այսպես, ապրիլին Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը հրապարակել էր ԱՀԿ խորհուրդները, որտեղ նշվում էր, որ առողջ մարդկանց խորհուրդ չի տրվում կրել բժշկական դիմակներ, քանի որ «չկան տվյալներ առողջ մարդկանց պաշտպանության նպատակով դիմակների օգտակարության վերաբերյալ»։ Այդ ժամանակ դիմակների կրումը խորհուրդ էր տրվում միայն կորոնավիրուսով հիվանդներին։

Ներկայումս բազմաթիվ երկրներ սկսել են թուլացնել սահմանափակումները, սակայն կոչ են անում քաղաքացիներին շարունակել պահպանել անվտանգության կանոնները, այդ թվում պահպանել սոցիալական հեռավորությունը և կրել բժշկական դիմակներ։ 

Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 875 191 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 3 368 999-ի, իսկ մահացածների թիվը՝ 398 689-ի։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter