
Մեծ քսանյակի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարին
Մեծ քսանյակի երկրները խոստացել են օգնել համաշխարհային հանրությանը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ «G20-ի երկրները, հրավիրված երկրների հետ համատեղ, համակարգել են COVID-19 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու գլոբալ ջանքերը։ Ներկայումս, Մեծ քսանյակի անդամները և հրավիրյալ երկրները պարտավորվել են հատկացվել ավելի քան 21 միլիարդ դոլար՝ գլոբալ առողջապահության ֆինանսավորմանը աջակցելու համար»,- շաբաթ օրը՝ հունիսի 6-ին այդ մասին հայտնել է կազմակերպությունը։
Միջոցները կհատկացվեն ախտորոշման, պատվաստանյութի ստեղծման, թերապիայի, ինչպես նաև նոր կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունների իրականացմանը։
#G20 members have spared no efforts in fostering global cooperation and mobilizing significant resources in the fight
— G20 Saudi Arabia (@g20org) June 6, 2020
against #COVID19.https://t.co/92eDTZpjO6 pic.twitter.com/CtlsOS6PQL
Սաուդյան Արաբիան, որը ներկայումս նախագահում է Մեծ քսանյակը, 500 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։ Դրանցից 150 միլիոնը կուղղվի Համաճարակներին և նորարարություններին պատրաստվածության ապահովման կոալիցիային, ևս 150 միլիոնը՝ Պատվաստանյութերի և իմունացման գլոբալ ալյանսին, իսկ 200 միլիոնն էլ՝ առողջապահության ոլորտի այլ կազմակերպություններին և ծրագրերին։
Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 876 381 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 3 370 044-ի, իսկ մահացածների թիվը՝ 398 703-ի։
Լուսանկարը՝ «AFP»-ի
Մեկնաբանել