HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործելու է կորոնավիրուսով հիվանդների ընդունման նոր կենտրոն

Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»-ը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։

Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կլինի հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն»,-գրել է Ա․ Թորոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter