HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվի իշխանությունները հանգստյան օրերին մարդկանց արգելել են դուրս գալ տներից

Բաքվի, ինչպես նաև Ադրբեջանի մի շարք այլ խոշոր քաղաքների բնակիչները հանգստյան օրերը կանցկացնեն տանը՝ ամբողջական մեկուսացման պայմաններում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Հունիսի 6-ի կեսգիշերից մինչև հունիսի 8-ի առավոտյան ժամը 06:00-ը, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ապշերոնի շրջանում մտցվել է խիստ կարանտինային ռեժիմ։

Վերը նշված քաղաքների բնակչությանը երկու օրով ամբողջությամբ կարգելվի դուրս գալ տներից։ Օրինախախտներին սպառնում է 58-117 դոլարին համարժեք մանաթով տուգանք։ Բացառություն են կազմում միայն անհետաձգելի բուժօգնության նպատակով տնից դուրս գալը և մոտ բարեկամի թաղման արարողությանը մասնակցելը։ Հանգստյան օրերին փակ կլինեն բոլոր խանութները, դեղատները և հանրային սննդի կետերը, կդադարի գործել հանրային տրանսպորտը։ Կարգելվի նաև անձնական մեքենաների օգտագործումը։ Կգործեն միայն հիվանդանոցները, իրավապահ մարմինները, կոմունալ և արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Որպեսզի այդ քաղաքների բնակիչները կարողանան սնունդ և դեղորայք ձեռքբերել մեկուսացման համար, Ադրբեջանի իշխանությունները հունիսի 5-ին հայտարարել էին կարճատև աշխատանքային օր։ Օրվա երկրորդ կեսին խանութներում և սուպերմարկետներում գրանցվել են մարդկային մեծ կուտակումներ։ 

Ադրբեջանի իշխանությունները որոշել էին հայտարարել երկօրյա խիստ կարանտին այն բանից հետո, երբ սահմանափակումների մեղմացման արդյունքում, երկրում արագ տեմպերով աճել էին նոր վարակակիրների թվերը։ Վերջին տվյալներով Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 6 860 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 3 871-ի, իսկ մահացածներինը՝ 82-ի։

Լուսանկարը՝ Thinkstock/Leonid Andronov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter