
Այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան
Այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-գրել է Ալինա Նիկողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել