HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆինանսների նախարարը մանրամասնեց` ովքեր կարող են դառնալ համատարած հայտարարագրման սուբյեկտ. նրանց թվում են նաև երկքաղաքացիները

Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումը Կառավարությունը որպես ժամանակավոր միջոցառում չի դիտարկում:

Այս մասին ԱԺ Տնտեսական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` արձագանքելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցադրմանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս էր անդրադարձել էր այս հարցին` ասելով, որ ժամանակն է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմ ներդնել:

«Նպատակը եկամուտների հայատարագրման համակարգի ներդրումն է, և ըստ էության հասնել նրան, որ տեղի ունեցող գործարքները համատարած փաստաթղթավորվեն, ի վերջո նաև` տնտեսական շարծառիթներով հիմնավորված:

Առնվազն սկզբնական փուլում կլինի այն տեխնոլոգիան, որ հարկային մարմինը յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար հայտարարագրի նախագիծը այն տեղեկատվության հիման վրա, որ հասանելի է հարկային մարմնին և առաքի տվյալ ֆիզիկական անձին, որպեսզի վերջինս իր վերաբերմունքն արտահայտի»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` կլինի նաև սոցիալական կրեդիտների հնարավորություն` տարվա ընթացքում կատարված ծախսերը նվազեցնելու հարկման բազայից` նույն ֆիզիկական անձանց համար:

«Հիմնական ուղղությունները, որոնք քննարկման առարկա են, մարդկային կապիտալին առնչվող ուղղություններն են, և ենթադրվում է բնակարանային ապահովության, կրթության և առողջապահությանը վերագրվող ծախսերը հնարավոր կլինի ֆիզիկական անձանց համար նվազեցնել հարկման բազայից հաշվետու տարվա արդյունքներով»,- ասաց նա:

Ջանջուղազյանի խոսքով` եկամուտների համատարած հայտարագրումը հնարավորություն կտա նույնականացնել  յուրաքանչյուրին, քանի որ համավարակի հետևանքով առաջացած իրավիճակում պարզ դարձավ, որ տեղեկատվության պակաս կա, որպեսզի սոցիալական աջակցությունը լինի հնարավորինս թիրախային:

«Ի վերջո նաև հարկային գործակալն այսօր վերաբերելի է սահմանափակ թվով գործարքների ու եկամուտների համար, մինչդեռ գործող կարգավորումներով ենթադրվում է, որ այլ եկամուտները ևս ենթակա են հայտարագրման, բայց որևէ մեխանիզմ կամ շարժառիթ չկա դրանք հայտարարագրելու համար»,- ասաց նախարարը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընդգծեց` ի հակառակ տարածվող շատ տեսակների այն մարդկանց հարկային բեռը չի ավելացնելու:

«Նախագիծը վատթարացնող դրույթներ չի պարունակելու, և ես ամեն ինչ կանեմ, որ մինչ նախագիծը ընդունվելը մենք համապարփակ ամեն ինչ քննարկենք, թե իրականացման մեխանիզմները, թե սոցիալական կրեդիտների համակարգը, թե հասարակությանը հուզող մնացած հարցերը: Որքանով ինձ հայտնի է հարկային դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում և նոր հարկատեսակների ավելացում չի նախատեսվում»,- ասաց Թունյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե եկամուտների հայտարագրման շահառու են դառնալու Հայաստանում միայն մշտապես բնակվող, թե Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք:

«Քննարկվող նախաձեռնության համատեքստում ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր քաղաքացիները, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք, Հայաստանում մշտապես բնակություն ունեցող և որևէ կարգավիճակ չունեցող, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է լինեն հայտարարագիր ներկայացնող»,- արձագանքեց նախարարը:

Պատգամավորը նկատեց, որ շատ են անձինք, որոնք ապրում են արտերկրում, չեն հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, երկքաղաքացի են, և եթե նրանք դառնան հայտարարագրման սուբյեկտ, դա հարցեր կարող է առաջացնել: Խաչատրյանը օրինակ բերեց արտագնա աշխատողներին, եթե պարզվի, որ նրանք հարկեր չեն վճարել տվալ երկրում, ապա համատարած հայտարագրման հետևանքով հարկեր կվճարեն Հայաստանում:

Նախարարն արձագանքեց` եթե որևէ տեղ հարկ չի վճարվել, ապա հրաժարվել այն մտքից, այդ աշխատանքը հարկման օբյեկտ պետք է լինի, արդար չի լինի մյուսների նկատմամբ, ովքեր այդ հարկերը վճարում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter