
Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 7988 վարակազերծում
ԱԻՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ շարունակվում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:
Հունիսի 2-8-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 7988 վարակազերծում, որից 5283-ը՝ մարզերում, 2705-ը՝ Երևանում։
Անհրաժեշտության դեպքում՝ վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, իսկ առավել մարդաշատ վայրերում օրվա ընթացքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր սահմանված կանոնները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել