
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը։ Այդ մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն իրական ժամանակում վարում է կորոնավիրուսի վիճակագրությունը։
Նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հունիսի 8-ի դրությամբ այնտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,9 մլն դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 110 000-ը։
Ամենաշատ տուժած երկրների առաջատար հնգյակում են նաև Բրազիլիան (կորոնավիրուսի 692 000 դեպք), Ռուսաստանը (477 000 դեպք), Մեծ Բրիտանիան (289 000 դեպք) և Հնդկաստանը (265 000 դեպք)։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 402 000-ը, իսկ ապաքինվածների թիվը՝ 3 166 000-ը։
Հայաստանում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 13 325-ի, որոնցից 4099-ը առողջացել է։ Հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 211-ի։
Լուսանկարը՝ «Getty Images»-ի
Մեկնաբանել