
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 350 նոր դեպք, մահացել է 6 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 350 նոր դեպք, մահվան` 6 դեպք: Առողջացել է 352 քաղաքացի:
Այդպիսով, հաստատվել է ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:
Մեկնաբանել