
Եսայան եղբայրների հիմնադրած «Team․Telecom»-ը դիմել է ՏՄՊՊՀ –ին «Veon Armenia»-ի 100 % բաժնեմասը ձեռք բերելու թույլտվության համար
«Team․Telecom» ընկերության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: ԹԻՄ-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:
«ԹԻՄ»-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները, - նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայան: -Ինչպես գիտեք, «Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»:
Մեկնաբանել