
Չվերթներ՝ հունիսի 10-12-ին Կրասնոդարից, Մինսկից, Մոսկվայից և Միներալնիե Վոդիից
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35): Հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:30, ժամանում դեպի Երևան 17:30):
Հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Պարետի ցուցումով՝ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
«Խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է հայտարարության մեջ։
Մեկնաբանել