HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՏՀԶԿ-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության 7,6 % անկում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏԶԿՆ) կանխատեսում է, որ COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով կգրանցվի համաշխարհային տնտեսության 7,6 % անկում։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Չորեքշաբթի օրը՝ հունիսի 10-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը տեղի ունեցողն անվանում է «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առողջապահության և տնտեսության ոլորտներում ամենածանր ճգնաժամը»։ 

Իր զեկույցում կազմակերպությունը դիտարկում է երկու սցենար։ Առաջին դեպքում կորոնավիրուսի տարածումը կլինի «վերահսկողության տակ», իսկ երկրորդ սցենարով՝ ի հայտ կգա համավարակի երկրորդ ալիքը։ Իրավիճակի վերահսկելի զարգացման պարագայում համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի 6, իսկ երկրորդ ալիքի պարագայում՝ 7,6 %։ Միևնույն ժամանակ, 2021 թվականին տնտեսագետները կանխատեսում են տնտեսական աճի էական վերականգնում։

ՏՀԶԿ փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժել են Եվրագոտու անդամ երկրների տնտեսությունները։ Նույնիսկ լավագույն սցենարի պարագայում կանխատեսվում է տնտեսության 9,1 % անկում։ Համավարակի երկրորդ ալիքի պարագայում, ՏՀԶԿ փորձագետները կանխատեսում են տնտեսության 11,5 % անկում։ Տնտեսագետները կարծում են, որ ամենից շատ տուժել են Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։ Գերմանիայի պարագայում ՏՀԶԿ-ն կանխատեսում է տնտեսության 6,6-8,8 % անկում։ Վերջինս ավելի վատ կանխատեսում է, քան Գերմանիայի կառավարության կանխատեսումը։ Վերջինս կանխատեսել է ՀՆԱ-ի 6,3 % անկում։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter