HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է կորոնավիրուսի 566 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, մահացել է 18 մարդ։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14669-ի։ Մահվան դեպքերի ընթհանուր թիվը 245 է, որոնց թվում 82-ը՝ այլ պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ըստ Առողջապահության նախարարության՝ մինչ այժմ առողջացած է համարվում 5466 մարդ, փաստացի բուժվողների թիվը 8876 է։ Նախորդ օրվա ընթացքում ապաքինված է համարվել 240 մարդ։

Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով մինչ օրս արվել է 75389 թեստ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter