HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը մանրամասնեց, թե որ դեպքերում արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի

Խորհրդարանում շարունակվում է հատուկ նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե որն է այն շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը:

«Տարբերակ առաջին` հայտնաբերվել է պատվաստանյութ, էֆեկտիվությունը հաստատվել է, ներմուծել ենք ու սկսել զանգվածային պաստվաստման գործընթաց»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի` երկրորդ տարբերակը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, ինչը կարող է հանգեցնել թվերի շարունակական նվազման:

«Օրինակ եթե էսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, ու այն հասնի 100-150, կարող ենք մտածել, որ արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` կորոնավիրուսային համավարակի ամենամեծ խնդիրը այն է, որ հստակ բանաձև չկար, թե ինչպես հսկողության տակ առնել հիվանդությունը: Փաշինյանը կոչ արեց հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի հայտարարություններին, որոնք իրարամերժ են, այնուհետև գնահատել Առողջապահության նախարարության հայտարարությունները: Վարչապետը հիշեցրեց, որ ԱՀԿ-ն նախ ասում էր` ասիմպտոմ վարակակիրները վարակ չեն փոխանցում, ապա ասացին, որ վարակ փոխանցում են:

«Ինչի է այսպես, որովհետև մարդկության և բոլորի իմացությունը դեռ շարունակում է զարգանալ նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, և շատ երկար ժամանակ փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք բանաձևը, որ պետք է կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը»,- ասաց նա:

Նրա խոսքով` Կառավարության խնդիրն է հակահամաճարակային կանոնների պահպանումը դարձնել համընդհանուր վարքագիծ:

Փաշինյանը խոսեց նաև այն դեպքերի մասին, երբ որևէ ձեռնարկությունում աշխատակիցների շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվում` ընդգծելով, որ վարակված անձի փաստը որևէ հիմնարկում դեռևս տվյալ ընկերության գործունեության դադարեցման հիմք չէ: Ընկերության գործունեության դադարեցման հիմքը հակահամաճարակային կանոնների չպահպանումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter