HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզպետարանում 6 հոգի վարակվել է կորոնավիրուսով

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվել է 6 անձ, որոնցից մեկը վարչության պետ է, մեկը՝ բաժնի պետ, իսկ մյուսները՝ մասնագետ:

Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ վարակվածներից 2-ն ամբողջությամբ ապաքինվել են և վերադարձել աշխատանքի, իսկ մյուս 4 աշխատակիցները, թեև ապաքինվել են, սական մի քանի օր կինքնամեկուսանան, որպեսզի իսպառ չեզոքացնեն վարակելու հավանականությունը:

Դեռ ինքնամեկուսացած է վարչություններից մեկի պետը:

Բացի 6 վարարակակիրներից, մարզպետարանի ևս 6 աշխատակիցներ  ինքնամեկուսացել էին, քանի որ «կոնտակտավոր» էին: Մերի Բադալյանը նշեց, որ 4 վարարակիրներից բացի, մյուս բոլոր ինքնամեկուսացածներն արդեն վերադարձել են աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter