HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայում գրանցվել է արդյունաբերական արտադրության ռեկորդային անկում

Կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրոպական երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրության ռեկորդային անկում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ 

Հունիսի 12-ին Եվրոստատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020 թվականի ապրիլին, ի տարբերություն մարտ ամսվա, եվրագոտում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 17,1 %-ով, իսկ Եվրոպական միությունում՝ 17,3, առանց հաշվի առնելու սեզոնային տատանումները։ Եթե այդ ցուցանիշը համեմատենք 2019 թվականի ապրիլի ցուցանիշների հետ, ապա եվրագոտում անկումը կազմել է 28 %, իսկ ԵՄ-ում՝ 27,2 %:

Եվրոպական գերատեսչությունը նշում է, որ 1990-ական թվականների կեսերից սկսած, սրանք արտադրության ոլորտի ամենացածր ցուցանիշներն են։ Օրինակ՝ 2008 թվականի վերջին և 2009 թվականի սկզբին տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամի ժամանակ, Եվրոպայում, նախորդ ամսվա ցուցանիշների հետ համեմատած, արտադրությունը կրճատվել էր 3-4 %-ով։

Ամենից շատն արդյունաբերությունը կրճատվել է Հունգարիայում (մարտի հետ համեմատած - 30,5 %) և Լյուքսեմբուրգում (- 43,9 %՝ 2019 թվականի ապրիլ ամսվա հետ համեմատած)։ Ամենից քիչը տուժել են Ֆինլանդիան (մարտի հետ համեմատած - 2,2 %), Մալթան և Իռլանդիան (համապատասխանաբար - 3,1 % և + 5,5 %` 2019 թվականի ապրիլ ամսվա հետ համեմատած)։ Գերմանիայում, մարտ ամսվա հետ համեմատած, կրճատվել է 21 %-ով, իսկ 2019 թվականի ապրիլ ամսվա հետ համեմատած՝ 30,2 %-ով։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter