
Անձնագրային և վիզաների վարչությունն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն աշխատի
Ոստիկանությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս Անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի:
«Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,-ասված է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել