HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Համերաշխության ակցիա «Ֆիրդուս» թաղամասի պահպանման համար

Երևանի քաղաքապետարանում ավագանու հանձնաժողովի արտահերթ նիստ է ընթանում, որտեղ քննարկվում է 33-րդ թաղամասի («Ֆիրդուս») հարցը։

Այդ ընթացքում քաղաքապետարանի մուտքի մոտ մի քանի քաղաքացի համերաշխության ակցիա էր իրականացնում «Ֆիրդուս» թաղամասի պահպանման համար։

Նիստին ներկա են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսիեռյանը, ԿԳՍՄ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (առցանց),  Քաղշինպետկոմի նախագահ Արմեն Ղուլարյանը, ավագանու անդամներ, կառուցապատողների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ՝ ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, Ֆիրդուսի փողոցի մասին գրքի հեղինակ, հետազոտող Տիգրան Ամիրյանը, իրավաբան Կարապետ Բադալյանը, վավերագրող ռեժիսոր Սեդա գրիգորյանը և «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Ոչ թէ "համերաշխություն", այլ "զորակցություն"։ Հեղինակը սխալ բառ է ընտրել։ "Հաշտ ու համերաշխ" ապրելը բոլորովին ուրիշ բան է։ "Զորակցել" մի մարդու կամ շարժմանը, բոլորովին այլ բան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter