HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեկինի մթերային շուկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր օջախ

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում առաջին անգամ Պեկինում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր օջախ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Հունիսի 13-ին քաղաքի 11 միկրոշրջանների բնակիչներն անցել են հատուկ կարանտինային ռեժիմի, երբ «Սինֆադի» մթերային շուկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր օջախ։ Միկրոշրջաններում փակ են մանկապարտեզները և դպրոցները, բնակիչները պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը՝ դուրս չգալով տներից։ Իշխանությունները մեկուսացման մեջ գտնվողներին ապահովում են սննդամթերքով։

«Սինֆադի» շուկան, որը գտնվում է Պեկինի Ֆենթայ թաղամասում, Չինաստանի մայրաքաղաքի ամենամեծ շուկաներից մեկն է։ «dpa» տեղեկատվական գործակալությունը նշում է, որ շուկան Չինաստանի մայրաքաղաքի բնակչության 90 %-ի համար ապահովել է բանջարեղեն և մրգեր։ 

Ի սկզբանե կորոնավիրուսը հայտնաբերվել է մթերային շուկայի հինգ աշխատակիցների մոտ։ Թեստավորվել են բոլոր 10 հազար առևտրականները և շուկայի այլ աշխատակիցներ։ Առաջին 500 թեստերի արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել 50 մարդու մոտ։

«Սինցզինբաո» պարբերականը, հղում անելով շուկայի կառավարչին, հայտնում է, որ փորձագետներն իրականացրել են ուսումնասիրություն և կորոնավիրուս հայտնաբերել սեղաններին առկա տախտակների վրա, որն օգտագործվել է ներկրված սաղմոնի կտրատման համար։ Ձուկը շուկա էր բերվել ծովամթերքի Ցզինշեն փակ շուկայից, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր նոր տիպի կորոնավիրուսի օջախ։ Շուկայի 9 աշխատակիցների մոտ, որոնք գործ են ունեցել ձկան արտադրության հետ, թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Վերջիններս մեկուսացվել են։

Պեկինի առցանց սուպերմարկետները անցած գիշերվա ընթացքում վաճառքից հանել են սաղմոնը։ Վարակաբանների կարծիքով՝ սաղմոնն իրենով չի կարող լինել կորոնավիրուսի փոխանցող, սակայն վերջինս կարող է հայտնվել որսված ձկների վրա՝ վարակված մակերեսների հետ շփման պարագայում:

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter