HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գագիկ Ծառուկյան․ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»

Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատան բակում հայտարարեց, որ շանտաժի է ենթարկվում։ Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ նախագահի Առինջ գյուղում գտնվող առանձնատանը։

Առանձնատան մուտքի մոտ հավաքված իր աջակիցներին մոտենալուց հետո ԲՀԿ նախագահը հայտարարեց․ «Այսօրվա այս պահը սարքած ա, այո, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ և վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին քննադատություններ հնչեցնելուց հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ գնում է հարցաքննության։

Նրա հայտարարությունից առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ խաղատան գործունեության ընթացքում պետությանը պատճառվել է 29.7 միլիադ դրամի վնաս։

Այսօրվա խուզարկությունից մեկ շաբաթ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը 100 տոկոս կազմով պետք է փոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter