HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ծառուկյանի աջակիցների ցույցը՝ ԱԱԾ շենքի մոտ (լուսանկարներ)

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ այսօր բազմամարդ էր։ Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությանը՝ բազմաթիվ քաղաքացիներ եկել էին ԱԱԾ շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու այնտեղ հարցաքննվող Գագիկ Ծառուկյանին։

Տարածքում կենտրոնացել էին ոստիկանական մեծ ուժեր, որոնք էլ մի քանի ժամ տևած ցույցի ընթացքում հավաքվածներին կոչ էին անում դադարեցնել այն, քանի որ արտակարգ դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը, այնուհետև պարբերաբար բերման էին ենթարկում հավաքի մասնակիցներին։

Հավաքին մասնակցում էին նաև պատգամավորներ ԲՀԿ-ից։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որի մուտքի մոտ նույնպես հավաքվել էին նրան աջակցող քաղաքացիներ։ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի 29.7 միլիարդ դրամի վնաս է պատճառվել պետությանը։

Հունիսի 14, 2020 թ․

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Նաիրա Զոհրաբյանը անձեռնմխելիություն ունի։Կրակի հետ եք խաղում արդեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter