HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետհամարանիշերի փոփոխության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծի քննարկումը հետաձգվեց

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում ԱԺ փոխխոսնակ  Ալեն Սիմոնյանի հեղինակած նախաձեռնությունն էր, որով նա առաջարկում է հնարավորություն ընձեռել մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների ընտրություն` սեփականատիրոջ ցանկությամբ:

Գործող օրենքով, պետհամարանիշի ընդունված համակցությունը հետևյալն է` 2 թիվ, 2 տառ, 3 թիվ: Ալեն Սիմոնյանի առաջարկը կյանքի կոչվելու դեպքում այս օրինաչափությունը կարող է փոխվել:

Նախագիծը հանրայնացվելուց հետո բավականին քննադատությունների ենթարկվեց, և հնչեցին մտահոգություններ, որ կարող են ցենզուրայից դուրս պետհամարանիշներ լինել:

Այսօր արդեն նախագիծը քննարկման էր ներկայացվել գլխադասային հանձնաժողով, սակայն նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը չէր ներկայացել հանձնաժողով, չնայած նախագծի հարակից զեկուցող, ոստիկանպետի տեղակալ Տիգրան Եսայանը եկել էր նիստին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, քանի որ նախագծի հեղինակը բացակայում է, ապա իրավակարգավորումը պահանջում է հարցը հանել օրակարգից:

«Երկու ամիս կհետաձգվի` մինչև նախագծի հեղինակը կայացնի որոշում»,-ասաց Քոչարյանը:

Այսպիսով, նախագծի քննարկումը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter