HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, մահացել է 8 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում:

Նախորդ օրը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։

Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:

Մեկնաբանություններ (1)

Dilbagh Singh dhillon
Armenian peoples not obey order mask, glove and social distance

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter