
Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից։ Հիշեցնենք, որ նա այսօր ԱԱԾ էր գնացել Ազգային ժողովում իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նիստի ընթացքում՝ իր ելույթից անմիջապես հետո, և մինչև այս պահն այնտեղ էր։
Այս ընթացքում ԱԱԾ-ի դիմաց Ծառուկյանի մեծաթիվ աջակիցներ էին հավաքվել, որոնք ծափահարություններով դիմավորեցին նրան։ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն մեղադրանք են առաջադրել, որը որակեց շինծու, ինչպես նաև տեղեկացրեց, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Վաղը կքննարկվի, կտեսնեք՝ ինչ է ներկայացված»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել