HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 544-ով՝ ընդհանուր կազմելով 18 033: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

9 քաղաքացի մահացել է: Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 302 է: 

Նախորդ օրվա համեմատ առողջացել է 243 քաղաքացի և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 6814-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 818 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter