HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմանդիր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը։

Նշենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ազգային ժողովը քննարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ինչպես նաև ազատությունից զրկելու թույլտվության վերաբերյալ դատախազության դիմումները և որոշել Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից, ինչպես նաև թույլատրել նրան զրկել ազատությունից։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter