
12 ՔԿՀ-ներում մինչ այժմ մեկ դատապարտյալ է վարակվել կորոնավիրուսով
Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) մինչ այս պահը կորոնավիրուս է արձանագրվել միայն մեկ դատապարտյալի մոտ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցադրմանը:
Նախարարի խոսքով` ՔԿՀ-ներում մշտապես ախտահանման աշխատանքներ են կատարվում, արտակարգ դրության հաստատումից հետո տեսակցությունների և հանձնուքների արգելքի որոշում է եղել:
Նախարարը հայտնեց, որ այժմ բոլոր ՔԿՀ-ներում սննդի մատակարարման նոր համակարգ է գործում, և հանձնունքների դերը գնալով նվազում է: Բադասյանը նաև հավելեց, որ ամսվա ընթացքում մեկ հանձնուքի թույլտվություն կա:
«Այս միջոցառումների արդյունքում այնպիսի վիճակ ունենք, որ մինչ օրս ընդամենը մեկ դատապարտյալ ունենք, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք, և վերջինս մեկուսացած է Դատապարտյալների հիվանդանոցում»,-ասաց նախարարը` հավելելով, որ Դատապարտյալների հիվանդանոցում երկու մասնաշենք է առանձնացվել կորոնավիրուսով վարակված ոչ ծանր դեպքերի համար:
Մեկնաբանել