HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Չեմպիոնների լիգան կվերսկսվի օգոստոսի 7-ին. 1/4-ից սկսած խաղերը կկայանան Լիսաբոնում

Չեմպիոնների լիգայի 2019-2020 մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսի 7-ին: Այդ օրը և օգոստոսի 8-ին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մնացած վերջին 4 խաղերը:

Սկսած քառորդ եզրափակչից՝ հանդիպումները տեղի կունենան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` «Դա Լուժ» և «Ժոզե Ալվալադե» մարզադաշտերում, իսկ դիմակայությունների ելքը կվճռվի մեկ խաղում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը պետք է կայանար Ստամբուլում, սակայն այն նույնպես տեղի կունենա Լիսաբոնում: 1/4-ի խաղարկությունը կմեկնարկի օգոստոսի 12-ին, իսկ եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 23-ին:

Այսպիսով, Ստամբուլը կընդունի 2021 թվականի եզրափակիչը, Սանկտ Պետերբուրգը՝ 2022-ին, Մյունխենը՝ 2023-ին, Լոնդոնը՝ 2024-ին:

Մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշրջանի դադարեցումը՝ քառորդ եզրափակչի ուղեգրեր էին նվաճել ՊՍԺ-ն, «Լայպցիգը», «Ատլետիկո Մադրիդը» և «Ատալանտան»:

1/4 եզրափակչի մյուս 4 ուղեգրերը կնվաճեն հետևյալ զույգերի հաղթողները՝

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» (առաջին խաղը՝ 2:1)
«Բարսելոնա» - «Նապոլի» (առաջին խաղը՝ 1:1)
«Բավարիա» - «Չելսի» (առաջին խաղը՝ 3:0)
«Յուվենթուս» - «Լիոն» (առաջին խաղը՝ 0:1)

Այս զույգերի պատասխան հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան այն թիմերի մարզադաշտերում, որոնք առաջին խաղում հյուրի կարգավիճակում են եղել:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter