HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մայիսին Եվրամիությունում նոր արտադրված ավտոմեքենաների վաճառքը կրկնակի կրճատվել է

COVID-19 կորոնավիրուսը շարունակում է ազդել ԵՄ ավտոշուկայի վրա։ Մայիսին Եվրամիությունում վաճառվել է միայն 581 161 մարդատար նոր ավտոմեքենա։ Թվերը հայտնի են դարձել Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած տվյալներից։ Վերջինս հրապարակվել է չորեքշաբթի օրը՝ հունիսի 17-ին։

Գերմանական Deutsche Welle-ն նշում է, որ հրապարակված ցուցանիշը 52,3 %-ով պակաս է, քան 2019 թվականի մայիս ամսվա ցուցանիշները, չնայած կարանտինային սահմանափակումների թուլացմանը։ Մայիս ամսին ավտոմեքենաների վաճառքը հիմնականում անկում է գրանցել այն երկրներում, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համավարակից և առավել խիստ սահմանափակումներ կիրառել երկրի ներսում։ Այդ երկրների թվում են Իսպանիան (-72,7 % անկում), Ֆրանսիան (-50,3 % անկում), Իտալիան (-49,6 % անկում): Գերմանիայում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքի անկումը կազմել է 49,5 %:

2020 թվականի առաջին հինգ ամիսներին Եվրոպական Միությունում այդ ցուցանիշը կրճատվել է 41,5 %-ով, համեմատած 2019 թվականի նույն ժամանակաշրջանի հետ։ Ընդ որում, ապրիլի անկումը դարձել է ամենամեծը՝ ACEA-ի կողմից վարվող վիճակագրության ողջ ընթացքում։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է շուրջ 8 միլիոն 313 հազարի։ Մահացել է մոտ 447 000 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 4 միլիոն 353 հազարի։ Կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։

Լուսանկարը՝ Peter Juelich/Bloomberg News

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter