
Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք:
«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:
Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցներն այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար», - գրել է վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել