
Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում հունիսի 19-ին` ժամը 12.00-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Մարտակերտի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել