HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, րոպեներ առաջ հրապարակեց Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Քոչարյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Գրավի միջնորդության մեջ, ի թիվս այլի, պաշտպանները նշել էին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքը, ընդգծել, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի հիվանդություններ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն մերժել էր պաշտպանների միջնորդությունները, որի դեմ նրանք վերաքննիչ բողոք էին ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter