HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի պաշտպանները նրան կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը քննող դատավոր Ռոբերտ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հայտնեց, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում խափանման միջոցի վերաբերյալ գործերը ոչ թե համակարգչային եղանակով, այլ դատարանի նախագահի հայեցողությամբ են մակագրվում, և իրենք ինքնաբացարկի հիմքում դրել են ինչպես մակագրման հանգամանքն, այնպես էլ այն, որ դատավոր Պապոյանը երեկ իրենց ողջամիտ ժամկետ չի տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Սարգսյանը նշեց, որ իրենք խնդրել են երեք օր ժամանակ, քանի որ գործի նյութերը մեծածավալ են, սակայն իրենց տրամադրվել է ընդամենը 18 ժամ, որից 9-ը գիշերային:

Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, ամենայն հավանականության այն կհրապարակվի այսօր՝ մոտ երկու ժամից:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով քննությունը սկսվել է երեկ, ընդմիջվել, ապա շարունակվել այսօր։

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, Ծառուկյանը մասնակցում է գործի քննությանը։ Լրագրողների հետ զրույցում, վերջինս, ըստ էության, նոր բան չասաց, միայն կրկնեց, որ գործը շինծու է և կապված է Կառավարության հրաժարականի իր պահանջի հետ:

Ծառուկյանը դիմակ չէր կրում: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի կրում, ինչին ի պատասխան ասաց, որ եթե լրագրողները կրում են, ինքը կարող է չկրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter