HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանից դուրս գալով՝ Ծառուկյանը լրագրողներին հայտնեց, որ որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին:

Նշենք, որ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, արդեն երեք օր էր՝ դատարանը քննում էր նրան կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Լրագրողների հարցին, թե դատարանից ի՞նչ ակնկալիք ունի, Ծառուկյանը պատասխանեց. «Բոլորը օրենքի առաջ հավասար են, գնացեք, դատարանից հարցրեք, թող ինքը որոշում կայանցի, ես նորից եմ ասում՝ պատմության մեջ չի եղել, որ այս հոդվածով մարդ կալանավորեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter