
Արցախում 97 քաղաքացի կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել
Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչը կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել։
Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող 5 քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել