HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ստուգայցերը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։

Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։

Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եթե անձը չի լինում դիմակով և չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները տվյալ քաղաքացու նկատմամբ կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter