HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գյոթինգենում հակակարանտինային ցույցի ժամանակ տուժել է 8 ոստիկան

Գերմանական Գյոթինգեն քաղաքում տեղի ունեցած հակակարանտինային ցույցի ժամանակ տուժել է 8 ոստիկան։ Այդ մասին հայտնել է քաղաքային ոստիկանության ղեկավար Ուվե Լյուրիգը՝ հունիսի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ տուժածներից երեքը, ստացած կոտրվածքների պատճառով, ժամանակավորապես չեն կարող իրականացնել ծառայողական պարտականությունները։

Նախօրեին բազմահարկ բնակելի շենքի 80-100 բնակիչներ, որտեղ մտցվել էր կարանտինային ռեժիմ, հավաքվել են տեղադրված արգելապատնեշի մոտ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն ինքնամեկուսացման ռեժիմի դեմ։ Որոշ ցուցարարներ սկսել են շշեր, ճայթուկներ նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, որպեսզի կանխեն արգելապատնեշի հեռացումը։ Բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չկա։

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գյոթինգեն քաղաքի բնակելի շենքերից մեկի 700 բնակիչներ անցել էին կարանտինային ռեժիմի այն բանից հետո, երբ նրանցից առնվազն 120-ի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Քանի որ բնակիչներին արգելված է եղել լքել տները, քաղաքային իշխանությունները կազմակերպել են սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ մյուս պարագաների մատակարարումը։ Անհրաժեշտության դեպքում բնակիչներին տեղում ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ բնակելի շենքը բաղկացած է 19-38 քառակուսի մետր մակերես ունեցող փոքր բնակարաններից։ Որոշ բնակարաններում բնակվում են բազմազավակ ընտանիքներ։

Բողոքի ցույցերից հետո քաղաքապետ Ռոլֆ Գեորգ Քյոլերը հայտարարել է նոր կանոնների ներդրման մասին, համաձայն որի այն բնակիչները, որոնց մոտ կրկնակի թեստի արդյունքները կլինեն բացասական, կկարողանան մինչև երեք հոգանոց խմբերով դուրս գալ բնակելի շենքից։

Լուսանկարը՝  dpa / swen goalkeeper

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter