HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է կորոնավիրուսի հետևանքով տուժած եզդիներին

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ը տեղեկացնում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ԿՈՎԻԴ-19 համավարակն անհամաչափ և ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում ազգային փոքրամասնությունների վրա՝ առողջապահական ու հանրային մի շարք ծառայություններին նրանց ցածր հասանելիության պատճառով: Ցածր որակավորում պահանջող և բարձր մրցակցություն ունեցող աշխատանքային շուկայում կրճատումները կատարվում են ոչ համաչափ և առաջին կրճատվողները  հաճախ դառնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, կորցնելեով աշխատանքը, զրկվում են ապրուստի միջոցներից:
 
Ազգային փոքրամասնությունների սոցիալական իրավիճակը հատկապես սուր է մարզային բնակավայրերում, քանի որ բնակիչներից շատերը համաճարակի պատճառով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հրատապ աջակցություն է տրամադրում ԿՈՎԻԴ-19-ի տարածման հետևանքով սոցիալապես խոցելի վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով: Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը մեկ ասվա համար նախատեսված սնունդ ու հիգիենիկ պարագաներ կհատկացնի եզդի անապահով ընտանիքներին: Այս հրատապ օգնությունը կուղղվի մասնավորապես այն ընտանիքներին, որտեղ կան չգրանցված աշխատողներ:
 
Աջակցության ծրագրից կօգտվեն Երևանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի ու Շիրակի մարզերի 27 համայնքների ավելի քան 400 եզդիներ:

Մեկնաբանություններ (1)

Ani
Always question the motives behind anything you get from a George Soros foundation. Ideally, we should have the foundation closed and kicked out of Armenia not accepting their money.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter