HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության մեկ քառորդ պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ուղղակի ՍԴ դատավոր, ինչպես նաև դադարեցնել այն դատավորների (անդամների) լիազորությունները, որոնք ընդհանուր տևողությամբ պաշտոնավարել են առնվազն 12 տարի։

Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ կամ ձեռնպահ ձայներ չեղան։ Նիստին, ինչպես նաև քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում։

Մինչ նախագծի քվերակությունը, քվեարկության դրվեց նաև Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Այն չընդունվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter