HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։ Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, նոր կորոնավիրուսի տարածումը  կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter