
ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է պատգամավորը։
Նա առաջին պատգամավորն է, որը վարակվել է կորոնավիրուսով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել